Ռուսաստանը տարին մոտ 40 միլիարդ դոլարի կորուստ է ունենում Արևմուտքի պատժամիջոցների պատճառով և 90-100 միլիարդ դոլար՝ նավթի գների անկումից, հայտնել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
«Եթե խոսենք աշխարհաքաղաքականությունից, ապա երկրում տեղի է ունեցել կապիտալի ներհոսքի նվազեցում… Ինչքա՞ն է այն կազմում: Տարին 40 միլիարդ դոլար», – ասել է Սիլուանովը՝ ավելացնելով, որ կապիտալի արտահոսքը նույնն է մնացել և այս տարի կազմում է 130 միլիարդ դոլար:
Նախարարը խոստովանել է, որ պատժամիջոցները էականորեն ազդում են Ռուսաստանի վրա, հատկապես «ապրանքների արտահանման գների վրա», սակայն նշել է, որ ռուբլու փոխարժեքի փոփոխությունը ավելի շատ կապված է նավթի գնի հետ:
«Նավթի գինը տարվա սկզբից 30%-ով անկում է ապրել, ի դեպ ռուբլին էլ է նվազել հենց 30%-ով: Երբ ինձ հարցնում են՝ լսի, դու նախարար ես, ռուբլու փոխարժեքն ինչքա՞ն է լինելու: Այդ հարցին պատասխանելն անհնար է, որովհետև բազմաթիվ գործոններ կան այստեղ: Ես ասում եմ՝ հետևեք նավթի գներին, ինչպես դրանք իրենց կպահեն, այնպես էլ ռուբլին իրեն կպահի», – ասել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ