Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում ամենօրյա հսկողության շարունակականության ապահովման խնդիր է դրվել ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացման ուղղությամբ: Զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կասեցվել է հայտնաբերված ապօրինաշինության 4 դեպք, նախկինում հայտնաբերված 3 դեպքերով էլ իրականացվել են քանդման աշխատանքներ: Հանձնարարվել է մշտական հսկողություն սահմանել նաև մայրաքաղաքում շինարարական հրապարակների կազմակերպման համար սահմանված անհրաժեշտ չափորոշիչների պահպանման ուղղությամբ:
Շինբարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ տարեկան ծրագրով ընթացքի մեջ են փողոցների ասֆալտապատման, ճաքալցման ու փոսանորոգումների աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ 2014թ.-ին նախատեսված 25 հիմնանորոգվող փողոցներից 23-ում աշխատանքներն արդեն ամբողջությամբ ավարտվել են:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի հաղորդագրություն