Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏՄ մտնելու դեպքում Հայաստանի գնաճը 1,8 % կանխատեսվածից ավելի բարձր է լինելու (Տեսանյութ)

Նոյեմբեր 24,2014 16:05

Եվրասիական տնտեսական միությունում ամենաքիչ գնաճը կանխատեսվում է Հայաստանում` 1,8 %: Այսօր «Անալիտիկ» ակումբում ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը` համոզմունք հայտնելով, որ այս թիվն իրատեսական չէ եւ որ սպառողական գները մեր երկրում ավելի շատ կաճեն: Նրա ներկայացմամբ, Ռուսաստանում գնաճը 7,4 % է կանխատեսվում, Ղազախստանում` 6,9, իսկ Բելառուսում 18,6 % գնաճ կլինի:

«Ամենաարդյունավետը մեր Կենտրոնական բանկն է կարողանում գնաճը կանխել: Իհարկե, գնաճի կանխելը ոչ բոլոր դեպքերում է դրական, կարելի է թույլ տալ որոշակի ինֆլյացիա եւ տնտեսական ակտիվություն»,-ասաց Վիլեն Խաչատրյանը:

Նրա մեկնաբանությունները՝ տեսանյութում

 

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը գտնում է, որ ԵՏՄ-ին անդամակցելով, մեր երկրին ավելի շատ օգուտ կլինի, քան վնաս. «Տնտեսությունը կշահի թե ոչ, այդ հարցը առավելապես կախված է մեզնից: Եթե մեր տնտեսությունը կարողացավ առավել մրցունակ լինել, պետական համապատասխան քաղաքականություն լինել կամ պարզապես բիզնեսն իր մեջ ուժ գտավ մրցունակության բարձրացման, ապա կշահենք անդամակցության արդյունքում»:


Հարցին, թե ռուսական ռուբլու արժեզրկումն ու դոլարի կուրսի բարձրացումն ի՞նչ հետեւանքներ կթողնեն մեր երկրի տնտեսության վրա, Կառլեն Խաչատրյանն ասաց, որ նախ` ՌԴ-ից եկող տրանսֆերտները կնվազեն, բացի այդ, քանի որ Ռուսաստանը հիմնական մեր առեւտրային գործընկերն է, ռուսական ռուբլու կուրսի տատանումն ուղղակիորեն ազդում է մեր արտահանման ներմուծման միտումների վրա: Տնտեսագետի խոսքի շարունակությունը՝ տեսանյութում

Ռուբլու կուրսի տատանումները, Վիլեն Խաչատրյանի համոզմամբ, պայմանավորված են ՌԴ-ում հարկային վճարումների ժամանակահատվածով:

Խոսելով ամանորյա նախատոնական գնաճից, պարոն Խաչատրյանն ասաց, որ, մեր հոգեկերտվածքից ելնելով, ծախսերի գերակշիռ մասը մարդիկ կենտրոնացնում են հենց այդ ժամանակահատվածում` առաջացնելով լրացուցիչ գնողունակություն, ինչն էլ առաջացնում է սպառման ծավալների աճ. «Այդ տրամաբանությունից ելնելով` բոլոր առեւտրով զբաղվողներն ունեն իրենց մտածելակերպը` որ պետք է այդ ժամանակահատվածում գները թանկացնել եւ դրանից խուսափել երբեք չի լինում»:

Վիլեն Խաչատրյանի ներկայացմամբ, Իսրայելում նման երեւույթներից խուսափելու համար, բոլոր առեւտրային օբյեկտները համացանցում հրապարակում են ապրանքների գները:

Վիլեն Խաչատրյանը նաեւ վերլուծեց եկող տարվա բյուջեն, որը 50 միլիարդ դրամի չափով ավելի է լինելու այս տարվա բյուջեից: Ըստ նրա, 2015-ի բյուջեում 49 միլիարդի չափով աճելու են եկամուտները, 52 միլիարդի չափով էլ ծախսերը, նախորդ տարվա համեմատությամբ էլ դեֆիցիտն աճելու է 4 միլիարդ դրամով` կազմելով 104 միլիարդ դրամի դեֆիցիտ, որից 103 միլիարդը ֆինանսավորվելու է ներքին աղբյուրներից պետական կարճաժամկետ պարտատոմսերով եւ այլն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930