Այսօր լրագրողների հետ զրույցում փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հարցին՝ մենք լիարժեք անդամ ԵՏՄ-ում լինելո՞ւ ենք, թե՞ ոչ՝ պատասխանեց. «Իհարկե, լիարժեք անդամ ենք: Բոլոր մարմիններում՝ բարձրագույն խորհուրդ, վարչապետների, բոլոր մարմիններում լիարժեք ենք, մի սահմանափակում կա: Միայն ժամանակավոր՝ մինչեւ 2016-ի փետրվարի 10-ը կոլեգիայում ունենալով 3 անդամ, մենք ունենալու ենք 1 ձայն»:
Նա վստահեցրեց, որ Հայաստանը բոլոր իրավունքներն ունենալու է ԵՏՄ-ում, ինչ հիմնադիր անդամները: Նրանք որեւէ առավելություն նոր գրանցված անդամի նկատմամբ չունեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ