Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զդիսլավ Ռաչիսկի. «Հայաստանը եւ Ադրբեջանը դատապարտված են խաղաղության»

Նոյեմբեր 24,2014 15:21

«Լեհաստանը հավատարիմ է իր դիրքորոշմանը` հակամարտության գոտում զենք չի մատակարարում»,- այսօր` նոյեմբերի 24-ին, «Մամուլի ազգային ակումբում» իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ կազմակերպված ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչիսկին:

Անդրադառնալով Չարենցավանում գտնվող «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկությանը` նա նշեց, որ նրա սեփականատերն է Հայաստանի պաշպանության նախարարությունը. «Գործարանը զբաղվելու է այնպիսի ապրանքների արտադրանքով, որոնք ինքնապաշտպանության համար են օգտագործվում: Դժվար է պատկերացնել դեպք, երբ սաղավարտով կամ զրահաբաճկոնով կարելի է ինչ որ մեկին վնասել, եթե իհարկե դրանցով ինչ-որ մեկին չհարվածես»:

Զդիսլավ Ռաչինսկին հավելեց, որ Լեհաստանի դիրքորոշմամբ` ղարաբաղյան կոնֆլիկտի վերջնական լուծումը հնարավոր է այն դեպքում միայն, երբ շահագրգիռ կողմերը խաղաղ երկխոսություն ծավալեն: Այդ իսկ պատճառով Լեհաստանը կողմ է եւ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին. «Ցանկացած լարվածություն, որը կարող է տեղի ունենալ հակամարտող կողմերի շփման գծում, ինչպես նաեւ ագրեսիվ հռետորաբանությունը չի ծառայում հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ կայունության ապահովմանը: Նույնիսկ Եվրոպայում հարյուրամյա պատերազմը ավարտվեց համաձայնագրով, Հայաստանը եւ Ադրբեջանը դատապարտված են խաղաղության: Հայաստանը եւ Ադրբեջանը հարեւաններ են եւ աշխարհագրությունը չեն կարող փոխել, սակայն կարող են փոխել աշխարհաքաղաքականությունը: Այսօր անհրաժեշտ է այնպիսի հասարակություն, որը պատրաստ կլինի խաղաղության»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930