Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ն չեկիստական մի պետություն է, որտեղ 2 մլն-ից ավելի չեկիստներ կան». Զարուհի Փոստանջյան

Նոյեմբեր 24,2014 14:54

ԱԺ-ում խորհրդարանական լսումները շարունակվում են ԵՏՄ անդամակցության պայմանագրի թեմայով:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ելույթ ունեցավ եւ իր դիտարկումներն արեց ԵՏՄ անդամակցության մասին: Նրա խոսքերով՝ «Ակնհայտ է, որ ԵՏՄ-ն քաղաքական օրակարգ է, որը ծնվել է ի հակադրություն ԵՄ-ի: Մեկ տարի առաջ Վիլնյուսում պետք է ստորագրվեր ՀՀ-ի՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, որն արդեն պատրաստ էր, բոլորը հավանություն էին տվել: Մեկ տարի առաջ սեպտեմբերի 3-ին հայտարարություն տեղի ունեցավ, որը որոշել էր Սերժ Սարգսյանը մեկ գիշերվա մեջ, այն է, որ ՀՀ-ն ուզում է անդամակցել ՄՄ-ին: Հետո պարզվեց, որ ՄՄ-ի կարիքը չկա, պետք է լինի ԵՏՄ: Ներկայացնում են, որ դա դրախտ է լինելու»:

Զարուհի Փոստանջյանը հայտարարեց իր կարծիքը՝ այդ դրախտի մասին. «ՌԴ-ն, ըստ էության, չեկիստական մի պետություն է, որտեղ 2 մլն-ից ավելի չեկիստներ կան: Կարելի է ենթադրել, թե ինչ է մեզ սպասվելու չեկիստական ՌԴ-ից: Տնտեսության կոռումպացված լինելը նայենք: Առաջին տեղն է ԵԽԽՎ անդամ երկիր որպես կոռումպացված լինելով, էլ չեմ ասում, թե համաշխարհային սանդղակում որտեղ է: Այս պետությունը մեռնող պետություն է ՝ ժողովրդագրության առումով: Վերջին 10 տարվա ընթացքում 5 մլն մարդ պակասել է ՌԴ-ից: Բյուջեն եկամուտներ է ստանում միայն ռեսուրսների սպառումից: Սա կցորդ պետության համակարգ է: Ժողովրդավարական համակարգ չունենալով՝ այս պետությունը մեզ համար հուսալի գործընկեր չի կարող լինել: Բեւեռացումը ճչում է քաղաքացիների եւ օլիգարխ հարուստների մեջ: Պուտինը ժողովրդի համար դարձել է չարիք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930