«Առաքելություն» կուսակցությունը, վերահաստատելով իր մտահոգությունը, առ այն, որ երկրում ստեղծված իրավիճակը
· խոչընդոտում է Հայաստանի Հանրապետության բնականոն զարգացմանը
· չի ապահովում տարրական պայմաններ քաղաքացու բարեկեցության համար գտնում է, որ եռյակի կողմից նախաձեռնած համաժողովրդական շարժումն ունի հնարավորություններ հասնել նշված խնդիրների լուծման համար անհրաժեշտ փոփոխությունների։
Կուսակցությունը միանում է Համաժողովրդական շարժման կողմից հռչակած իշխանափոխության պահանջին և աջակցություն հայտնում Համաժողովրդական շարժման՝ իշխանափոխությանն ուղղված քայլերին:
Կարդացեք նաև
«Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհուրդ
24.11.2014