Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանի հորդորից հետո՞ է բյուջեն 50 միլիարդով ավելացել

Նոյեմբեր 24,2014 14:37

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն այսօր «Անալիտիկ» ակումբում վերլուծելով եկող տարվա` 2015 թ.-ի բյուջեն, ասաց, որ այն 50 միլիարդ դրամով կավելանա: Aravot.am-ը տնտեսագետից հետաքրքրվեց, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանի հորդորից հետո՞ է բյուջեն ավելացել: «Չեմ կարող այդ կապը տեսնել իրար հետ, որովհետեւ բյուջետային գործընթացը կապել նման հարցերի հետ, այնքան էլ ճիշտ չէ, քանի որ, ընդհանուր առմամբ, բյուջեն իր տրամաբանությամբ ոչ միայն գործարարների խնդիր, այլեւ կառուցվածքային, արտաքին աղբյուրներից ներգրավման խնդիրներ ունի, դրամաշնորհներ:

Գործարարների հաշվին բյուջեի ավելացումը նշանակում է նրանց բիզնեսը պետք է ծաղկի, իսկ եթե այդպես չէ, ապա դա ստվերային կողմն է ապահովում: Ես չեմ կարող ասել` ստվերն ինչքանով է կրճատվել, որովհետեւ այդ ցուցանիշներին գրեթե ոչ ոք ռեալ չի տիրապետում եւ կանխատեսումների կամ փորձագիտական գնահատականների մակարդակում է: Բոլոր դեպքերում, եթե նշվում է, որ բյուջեն ավելացվելու է վարչարարության հաշվին, դա նշանակում է, որ գործարարության հաշվին ավելացման հիմք է, բայց ես գտնում եմ, որ տնտեսական զարգացման հաշվին է պետք բյուջեն ավելացնել, ոչ թե վարչարարության: Վարչարարությունը դա այն գործոնը չէ, որով անընդհատ կարող ես բյուջե ավելացնել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930