Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական դեպարտամենտի ներկայիս պատասխանատուն, որպես վկա, դատարանում է (Ֆոտոշարք)

Նոյեմբեր 24,2014 14:30

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացել ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը:

Նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի եւ տասներկու կարգադրիչների գործով կա մի դրվագ, մասնավորապես՝ Արմեն Պետրոսյանին աշխատանքի ընդունելու, միջնորդության, որի հետ կապված անհրաժեշտ էր պարզաբանում:

Արմեն Պետրոսյանն ասել էր, որ կաշառք է տվել աշխատանքի անցնելու համար, մինչդեռ, Միսակ Մարտիրոսյանն ասել էր, որ իրեն միջնորդել է ներկայիս պատասխանատուն՝ նրան աշխատանքի ընդունելու համար:

PrevPhoto
NextPhoto

Կարեն Փոլադյանն այս կապակցությամբ ասաց. «Ոչ բոլորին ենք կարողանում տեսնել: Համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները գրասենյակին են դիմում, նրանցից էլ գալիս են դեպի ինձ:

Որեւէ մեկն ինձ Միսակ Մարտիրոսյանից բացի չի դիմել»:

Իսկ Միսակ Մարտիրոսյանի հարցին էլ, թե եղե՞լ է, որ դուք առաջարկել եք այս կամ այն մարդու համար, վկան ասաց՝ այո:

Ինչ վերաբերում է անցյալ տարվա սեպտեմբերին Արմեն Պետրոսյանին «տեղ տանելուն», վկան ասաց, որ իմացել է, որ տարել են նրան ոստիկանություն:

 

Մանրամասները քիչ հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930