Լրահոս
Օրվա լրահոսը

«Արա ո՞վ եք դուք». ԲՀԿ-ականը՝ Հայաստանի շեֆերի մասին

Նոյեմբեր 24,2014 14:16

«Եթե վատ ենք կառավարում երկիրը, ինչ կապ ունի Ռուսաստանը, Ռուսաստա՞նն է մեղավոր, որ մեր բյուջեի 18,6 տոկոսը գնում է կառավարման համակարգի վարձատրության վրա»,- այսօր «Ազդակ» ակումբում անդրադառնալով՝ ԵՏՄ-ի անդամակցությունից դժգոհություններին՝ ասաց նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

Նա դժգոհեց հայ պաշտոնյաներից. «Ով որ տեղից վեր է կենում, մեքենա է քշում, ո՞նց կարելի է արա: Էս շեֆերը իրենց ընտանիքի անդամներից ամեն մեկին տասը հեռախոս են տվել, ու էդ փողերը պետությունն է տալիս: Էլ չեմ ասում եվրոնորոգումները, արա ո՞վ եք դուք, պետության հաշվին ոնց կարող եք էդքան»:

Նա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը համարեց կարեւոր ձեռքբերում ու ասաց՝ ծիծաղելի են այն վերլուծությունները, թե մենք կտուժենք, ապրանքները կթանկանան. «Թող թանկանան, նորմալ է:Որեւէ երկիր չի կարող մեկուսացված գոյատեւել կամ մտածել, որ իր երկրի առջեւ ծառացած խնդիրները կարող է միայնակ լուծել: Հայաստանը արդեն եղած միություններից որեւէ մեկում հանգրվանելու առումով այլընտրանք չուներ: Հենց մեր երկրի շահերից ելնելով ավելի նպատակահարմար է Եվրասիական տնտեսական միությունը:

Այս պահին, չլուծված հիմնախնդիր ունենք, ու եկեք չմոռանանք, որ մեր ազգային անվտանգությունը տարիներ շարունակ պաշտպանել է ռուսական կողմը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930