Նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը Հայաստանում դրական փոփոխությունների միակ հնարավորությունը իշխանափոխությունն է համարում:
«Որովհետեւ չեմ հավատում, որ այս իշխանություններն ինչ-որ բան անեն»,- այսօր «Ազդակ» ակումբում ասաց նախկին պատգամավորը:
Հարցին, ո՞ւմ է տեսնում հաջորդ իշխող ուժին, ասաց՝ չի ցանկանում շատ առաջ գնալ. «Թեկուզ սխալներով, բայց պետք է գնան կառուցողականին»:
Հարցին՝ տեսնու՞մ եք եռյակի մեջ կառուցողական ուժ, ասաց. «Եռյակի մեջ տեսնել, չտեսնելը, թողեք մի կողմ, իշխանության մեջ չեմ տեսնում»:
Կարդացեք նաև
Հարցին, թե Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած քաղաքացիական ժողովին մասնակցելո՞ւ եք, ասաց. «Մտածում եմ՝ մուտիլովկից հեռու»:
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի դժգոհություններին եռյակից՝ ասաց. «Դժվար տեղերը աղոթք-մաղոթք չի անցնում, գնացի էնտեղ բարեւ տվեցի, աղոթեցի, ստեղ հաջող արեցի, ստեղ ասացի՝ ծրագիր չկա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ