2015 թվականի պետական բյուջեն խայտառակ բյուջե է, ըստ էության՝ բյուջեի բաշխումն անարդար է: Այսօր «Հայելի» ակումբում նման կարծիք հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:
Նրա խոսքերով՝ «Բյուջեով թեթեւ տնտեսական աճ են խոստանում: Եկամուտների աճը նախատեսում են 4.4 %, ծախսերի աճը՝ 4.3%, որն արդեն իսկ մտահոգությունների տեղիք է տալիս: Հարցն այն է, որ ներկայումս առկա իրողությունները պետք է համարժեք լինեն: Ցանկացած քաղաքացի կասի, որ գալիք տարին վտանգված է ու դրա պատճառը վտանգված Ռուսաստանն է, որը զրոյական տնտեսական աճ է ունենալու այս տարի: Բյուջեն պետք է արձագանքեր այս խնդիրներին, հարցեր դներ, մասնակից պետք է լիներ այս խնդիրներին. տվյալ դեպքում ասում է՝ ձեռքերս լվանում եմ»:
Պարոն Ասատրյանի ներկայացմամբ՝ եկող տարվա բյուջեի ծախսային մասերով առաջին տեղում է հանրային հեռուստաընկերությունը, որի համար տրամադրվող գումարներն ավելացվելու են ավելի քան 50%-ով: Եվ սա, ըստ պարոն Ասատրյանի, նշանակում է, որ կառավարությունը եկող տարի հիմնական խնդիրը դնելու է քարոզչության վրա: 2-րդ տեղում է հասարակական կարգի պաշտպանության, անվտանգության եւ դատական գործունեության համար տրամադրվող ծախսը. «Այսինքն` պետությունը կարեւոր խնդիրը տեսնում է քարոզչության եւ պաշտոնյաների անվտանգությունը, ոստիկանության կողմից հասարակական կարգը պահպանելը»:
Հ1-ին այդքան գումար տալու փոխարեն՝ Բագրատ Ասատրյանն առաջարկում է երկու գյուղի տրամադրել, շինարարություն անել ու փրկել.
Կարդացեք նաև
Պարոն Ասատրյանը Հ1-ի մասին մի անեկդոտ պատմեց. «Ընտանիքով նստած Հայլուրն են նայում, լուրերով Հայաստանի մասին են խոսում, երեխան ասում է՝ պապա ես էլ եմ ուզում այս երկրում ապրել»:
Պարոն Ասատրյանը նաեւ առաջարկեց կրճատել տոն օրերը, հատկապես հունվարին տաս օր արձակուրդ ունենալը շռայլություն է Հայաստանի համար. «Էդ տաս օրը մտածել են, որպեսզի պաշտոնյաններն իրենց կանանց հետ մեկնեն հանգստի:
Բյուջեի, ԵՏՄ-ին անդամակցելու մասին պարոն Ասատրյանի եւ ասուլիսի մեկ այլ մասնակից ԲՀԿ անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանի կարծիքն՝ առաջիկայում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ