Այսօր ԵՏՄ անդամակցության համաձայնագրի ստորագրման հետ կապված ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովները կազմակերպել էին խորհրդարանական լսումներ՝ ԵՏՄ-ի 2014-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու թեմայով:
Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց, թե ինչ ֆինանսական պարտավորություններ է կատարելու Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելով:
Նա ասաց, որ համաձայնագրի արդյունքում՝ սկսած 2016-ի հունվարի 1-ից Հայաստանը ԵՏՄ բյուջեում պետք է կատարի իր վճարումներ. «Պետք է անդամավճար վճարի, որը կազմում է այն տոկոսադրույքը, որը կստանան միասնական մաքսատուրքերից ՀՀ բախշումով: Հունվարի 1-ից ՀՀ-ն կվճարի ԵՏՄ հաստատված բյուջեի 1.13-րդ մասը: Թե ինչպես են բաշխվելու մաքսատուրքերը ԵՏՄ անդամ պետությունների միջեւ՝ հաստատված է եւ ամրագրված է, որ ԵՏՄ տարածք երրորդ երկրների կողմից ներմուծված ապրանքների մաքսատուրքերից ՀՀ մասնաբաժինը կազմի 1.13 տոկոս»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Անկաշառ չէ*ձեր սերժիկը,
Ոչ ուտում է, ոչ տալիս,
Ամբողջ օրը սոված նստած,
Հայ ազգի վիշտն է լալիս:
Չէ, մի ասեք, շատ կհուզվի,
Կաշառք բառից էդ տղեն,
Այլ սրբերի շարքը դասեք,
Ու դամբանեք առհավետ:
Նեղացող կա*,հուզվո*ղ, վկա*,
Կա մի իրոք կամեցող,
Կողքին եղեք, մուրը պեղեք,
ԵՏՄ-ի հարց չկա,
Ուր էլ թեքվի, ինչ էլ երգի,
Թղթաստղիկին ծափ չկա,
Չի մտնելու ոչ մի դռնից,
Փական, ական կշարվի,
Մոլորակից լքված Ոմնը,
Մոշոտ արյուն կքաղի: