Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Աղաջանյան. մրցույթը պետք է կազմակերպվի ոչ թե Գրողների միության, այլ պետական որևէ հաստատության կողմից

Նոյեմբեր 24,2014 12:19

ԲԱՑ ՆԱՄԱԿՈՎ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԴԱՐՁՅԱԼ ԴԻՄՈՒՄ ԵՄ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Առաջին բաց նամակով արված իմ առաջարկությունը եթե ընդունելի չէր, ապա այս երկրորդ առաջարկով հարգելի նախագահին կոչ եմ անում, որ մինչև այժմ տրվող պետական գրական մրցանակի փոխարեն այսուհետև սահմանվի մեծարժեք գեղարվեստական գրքի հատուկ պետական գրական մրցանակ մի այնպիսի իրավունքով, որ շահող գիրքն անպայման կթարգմանվի և կհրատարակվի առայժմ գոնե ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն լեզուներով։

Հարկ կլինի այդ մրցանակը խաղարկել ամեն տարի՝ 2015, 2016, 2017, 2018թ.թ. և այլն… շահող հեղինակի մասնակցության առանց որևէ սահմանափակման։ Այսինքն՝ 4-5 հաջորդական տարիների ընթացքում նույն հեղինակի գրքերը կարող են ներկայացվել այդ մրցույթին և արժանի լինելու դեպքում առանց սահմանափակման հաջորդաբար շահել այդ մրցանակները։

Իհարկե, մրցույթը պետք է կազմակերպվի ոչ թե Գրողների միության, այլ անպայման պետական որևէ հաստատության կողմից և գրականագիտական հանձնաժողովի միջոցով։ Իսկ մրցույթին մասնակցելու համար երաշխավորագրերը պետք է տրվեն միայն կոչում ունեցող գրականագետների կողմից և ոչ թե ԳՄ ամեն մի անդամի կողմից։

Մեկ անգամ ևս պետք է հիշեցնեմ նախորդ և այս նամակի միտքը, որ եթե 50 այն գրքերը, որ մինչև հիմա շահել են պետական, նախագահի, համաշխարհային հայկական կոնգրեսի մրցանակները և քիչ թե շատ հետաքրքրություն չեն ներկայացրել, ապա իմ առաջարկի նպատակն այլ է։

Հովհաննես Աղաջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930