Եվրասիա միջազգային համալսարանը վերջերս անհարմար իրավիճակի մեջ հայտնվեց «Հայփոստ»-ի աշխատանքի պատճառով:
Խնդիրն այն է, որ նոյեմբերի 12-ին համալսարանի ներկայացուցիչը հրավիրված էր ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկիի հրաժեշտի հանդիպմանը և Լեհաստանի անկախության օրվան նվիրված միջոցառմանը: Հրավեր-նամակի ուշացման պատճառով ներկայացուցիչը զրկվել է միջոցառմանը ներկա գտնվելու հնարավորությունից: Ուղարկված հրավերը տեղ էր հասել շատ էական ուշացմամբ: Նամակն ուղարկվել էր նոյեմբերի 3-ին, «Հայփոստ» էր հասել նոյեմբերի 5-ին, իսկ համալսարան էր բերվել նախատեսված միջոցառման հաջորդ օրը` նոյեմբերի 13-ին, ժամը 16:00-ին:
Նման թյուրիմացություններից խուսափելու համար հորդորում ենք «Հայփոստ»-ին աշխատել առավել բարեխիղճ և չխաթարել գործընկերային հարաբերությունները` մանավանդ, երբ խոսքը վերաբերում է տեղական և միջազգային կառույցների համագործակցությանը: Ինչպես տեղեկանում ենք Լեհաստանի դեսպանատնից, նամակի ուշացման համանման դեպքեր եղել են նաև այլ գործընկերների պարագայում:
Եվրասիա միջազգային համալսարանը «Հայփոստ» 14-ի հետ չնայած նախկինում նման խնդիրներ չի ունեցել, սակայն մտավախություն է առաջանում, որ այսուհետ կարող են հաճախակի տեղի ունենալ, հատկապես, թոշակների բաժանման ժամանակահատվածում` փոստատարների գերծանրաբեռնված աշխատանքի պատճառով: Ենթադրվում է, որ նման հապաղումը կարող է պայմանավորված լինել նաև նամակները փոստային բաժանմունքում 14 օր գտնվելու իրավունքով: Կարծում ենք, որ «Հայփոստ»-ը պետք է վերանայի այդ իրավունքը և նամակագրությունները տեղ հասցնի, գոնե, մինչև 7 օրվա ժամկետում:
Կարդացեք նաև
Հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության բաժին
Արմինե Հարոյան