Մոտ 40 երկներ Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու ցանկություն են հայտնել, ասել է ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մեր ինտեգրման միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու պաշտոնապես ցանկություն են հայտնել մոտ 40 երկրներ: Միևնույն ժամանակ Համագործակցության (ԱՊՀ) որոշ երկրներ արտաքին ճնշումների ազդեցության տակ հրաժարվում են համահավասար մասնակցություն ունենալ Եվրասիական տնտեսական միությանը հանուն Եվրոմիության հետ ասոցացման, որն առաջարկում է իր ամբողջական գերիշխանությունը», – ասել է Նարիշկինը «Նախագահ, խորհրդարան, ինտեգրացիա» միջազգային համաժողովի ժամանակ:
Խոսնակը կոչ է արել ակտիվացնել ԵՏՄ-ի միջխորհրդարանային համագործակցությունը: Մասնավորապես, առաջարկել է անդամ երկրների կանոնակարգերում պարտադիր փորձաքննություն իրականացնել ազգային օրենքները ԵՏՄ-ին համաձայնեցնելու համար: Նա նաև խորհուրդ է տվել պատգամավորների, փորձագետների և ԵՏՄ օրենսդրության արդիական հարցերին առնչվող գործիչների մասնակցությամբ պարբերաբար «կլոր սեղաններ» և այլ հանդիպումներ անցկացնել:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ