Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանվածի մորը ճանաչել են տուժողի իրավահաջորդ

Նոյեմբեր 24,2014 13:30

Այս տարվա հոկտեմբերի 29-ին Գյումրու բժշկական կենտրոն էր տեղափոխվել Արտյոմ Ավետիքի Ադանալյանը: Բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին նա մահացել էր: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

«Առավոտին» սպանվածի մայրը՝ Ռուզան Ադանալյանը, տեղեկացրեց, որ նախաքննության ընթացքում նա դիմել է հատուկ կարեւորագույն գործերով ավագ քննիչ Հ. Առաքելյանին, ցանկություն էր հայտնել քրեական գործով վարույթում իրականացնել որդու իրավունքներն ու պարտականությունները: Նոյեմբերի 6-ին քննիչի որոշմամբ Ա. Ադանալյանի մայրը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ:

Մեզ հետ զրույցում մայրն ասաց, որ որդուն դանակի երեք հարվածով սպանված գտել են Գյումրու Շիրակշին բանավանի տնակում, որն, ի դեպ, նրանք վարձակալել էին: Որդեկորույս մորը զայրացրել էին հատկապես դեպքի հաջորդ օրը իր, իր որդու ընտանիքի հասցեին Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանի անհարգալից արտահայտությունները, նաեւ ապատեղեկատվությունը: Մասնավորապես նշվել էր. «Խնջույքի մասնակիցներից բոլորը՝ թե սպանվողի հայրը, թե եղբայրն ու ընկերը, եղել են հարբած վիճակում»: Սակայն Ռուզան Ադանալյանը հայտնեց, որ Արտյոմը իր միակ որդին է: Ըստ տուժողի իրավահաջորդի, սպանության հաջորդ օրը, երբ պարզված չեն որոշակի հանգամանքներ, բժիշկը իրավունք չուներ թույլ տալու նաեւ այսպիսի արտահայտություններ. «Մի ընտանիք, որտեղ մի որդին հարբած է, մյուսն էլ սպանված, հատակին ընկած, էլ ի՞նչ եք սպասում»: Ըստ տուժողի իրավահաջորդի՝ դեպքի օրը եղել են 8-10 հոգի, որոնց համար պետք է միջնորդի, որպեսզի ներկայանան նախաքննության մարմին: Նշենք, որ նոյեմբերի 6-ին հետախուզման մեջ գտնվող Արթուր Մարտիրոսյանը ինքնակամ ներկայացել էր ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Արթուր Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել նույն այդ հոդվածի հատկանիշներով:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930