Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ո´չ Թուրքիայում հանգստին». բարձրաձայնում են երիտասարդները

Նոյեմբեր 24,2014 11:04

«Ո´չ Թուրքիայում հանգստին». այս կոչով մի խումբ երիտասարդներ առաջիկա մեկ ամսում կայցելեն 50 տուրիստական գործակալություններ՝ վերջիններիս աշխատակիցներին կոչ անելով նվազագույնի հասցնել դեպի Թուրքիայի Հանրապետություն հանգստի և ժամանցի նպատակով տրամադրվող փաթեթների վաճառքը:

Նախաձեռնությունը «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ինն է, որը ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում Երևանում և մարզերում իրականացնում է «Բարձրաձայնում» ծրագիրը։

Ծրագրի շրջանակներում կանցկացվեն նաև  դասախոսություններ. շուրջ 160 ուսանողներ կստանան պատմաբանի և մշակութաբանի կողմից մշակված և խտացված գիտելիքներ` Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Նոյեմբերի 22-ին առաջին հանդիպումը հուշարձանագետ, պատմաբան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար Սամվել Կարապետյանի հետ էր։ Հուշարձանագետն ուսանողներին ծանոթացրեց Ցեղասպանությունից ի վեր Արևմտյան Հայաստանի տարածքում նյութական մշակույթի, հուշարձանների վիճակի հետ։ Պարոն Կարապետյանը տեղեկացրեց, որ Արևմտյան Հայաստանի մոտ 1400 բնակավայրերում կատարված ուսումնասիրություններից պարզել են, որ անցած տասնամյակների ընթացքում Թուրքիայի իշխանություններն իրականացրել են երբեմնի տանտիրոջ մշակութային ժառանգության, հողի իրական պատկանելությունը մատնող նյութական մշակույթի հետքերը վերացնելու ծրագրված քաղաքականություն։

Սամվել Կարապետյանը նշում է, որ մարդկային եղեռնին հաջորդել է մշակութային եղեռնը։ Հուշարձանները հատկապես շատ են ոչնչացվել 1940-ական թվականներին, 1960-ականների սկզբին։ 1965-ին, երբ Հայաստանում բարձրաձայնում էին Ցեղասպանության միջազգային ճանաչման և պահանջատիրության խնդիրը, Թուրքիան աննախադեպ ջարդարարության ալիք է բարձրացնում բանակի ուժի գործադրմամբ։ Հիմնականում ոչնչացրել են ակնհայտ քրիստոնեական հուշարձանները, հայկական գերեզմանոցները։ Խաչքարերը յուրացվել են որպես շինանյութ։ Որոշակիորեն պահպանվել են նախաքրիստոնեական հուշարձանները, որոնք էլ յուրացնելու, իրենց վերագրելու փորձեր են կատարում։

«Բարձրաձայնում» ծրագրի շրջանակներում երիտասարդները «Ո´չ Թուրքիայում հանգստին» վերտառությամբ կպչուն ժապավեններ կփակցնեն տուրիստական գործակալություններում, բուհերում, մարդաշատ վայրերում։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930