Երբ լիոնել Մեսսին «Սեւիլիայի» դարպասին հեթ-տրիկ ձեւակերպեց, ԶԼՄ-ները շտապեցին գրել, որ «Բարսելոնի» եւ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը «գահընկեց» արեց 1940-1955 թթ. Բիլբաոյի «Ատլետիկի» լեգենդար հարձակվող Տելմո Զարրայի սահմանած Լա Լիգայի լավագույն ռմբարկուի ռեկորդը:
Սակայն Տելմոյի դուստրը՝ Կարմենը, համաձայն չէ դրա հետ: «Իմ հոր ռեկորդը գերազանցված կլինի միայն այն ժամանակ, եթե ֆուտբոլիստը 251 գոլ կխփի 267 խաղում: Մեսսիից դրա համար պահանջվել է 280 խաղ: Բացի դա, իմ հոր խփած գոլերի հստակ վիճակագրություն չկա: «Ատլետիկի» կայքում նրա անվան դիմաց գրանցված է 251 գոլ, մինչդեռ, այլ աղբյուրներ նշում են 253 թիվը: Մեսսին ռեկորդի սահմանը հատել է, որովհետեւ ականավոր ֆուտբոլիստ է: Սակայն նա 12 խաղ ավելի է անցկացրել», – Կարմեն Զարրայի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ