Այսօր Կիպրոսի մայրաքաղաք Լիմասոլում մեկնարկեց ծանրամարտի Եվրոպայի 20 եւ 23 տարեկան տղաների եւ աղջիկների առաջնությունը:
Մեկնարկային օրը մեր ծանրորդներից պայքարի մեջ մտան մինչեւ 20 տարեկանների 62 կգ քաշայիններ Գեւորգ Բաղդասարյանն ու Րաֆֆի Գալստյանը: Պոկում վարժությունում Գեւորգը բարձրացրեց 105, Րաֆֆին՝ 110 կիլոգրամ: Հրումում երկու ծանրորդն էլ ցույց տվեցին 142 կգ: Րաֆֆի Գալստյասնը երկամարտի 252 կիլոգրամով զբաղեցրեց 6-րդ տեղը, Գեւորգ Բաղդասարյանը 247-ով՝ 10-րդը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ