Լրահոս
Օրվա լրահոսը

«Հո եռյակի հետ գործ չունեք». Նախախորհրդարանին են հարցնում մարդիկ

Նոյեմբեր 23,2014 21:14

Ոստիկանական մեքենաներն ուղեկցում էին Նախախորհրդարանի ավտոերթին

Այսօր Նախախորհրդարանը Արագածոտնի մարզի համայնքերում էր. Նախախորհրդարանը «100 -ամյակն առանց ռեժիմի» իրազեկման հերթական ավտոերթն էր կազմակերպել, որի ընթացքում շարժման ծրագրերի ու դրա իրականացման մասին թռուցիկներ եւ խտասկավառակներ էին բաժանվում մարդկանց:

naxa

 Հիշեցնենք, որ Նախախորհրդարանը հայտարարել է՝   «Մենք նախատեսում ենք  ռեժիմին հեռացնել 2015թ. ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրվանից: Ապրիլի 24-ից մենք ոտքի ենք հանելու մեր ժողովրդին, եւ սկսվելու է արմատական, քաղաքական փոփոխությունների գործընթացը»: Եվ այս կապակցությամբ իրազեկման ավտոերթ է կազմակերպում Հայաստանի բոլոր մարզերում:

nxaxa

Այսօրվա ավտոերթի   ժամանակ որեւէ արտառոց միջադեպ տեղի չի ունեցել: Aravot.am-ի հետ զրույցում Նախախորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանն ասաց, որ ոստիկանական մեքենաները բացահայտ եւ նաեւ՝ ծպտյալ ուղեկցում էին երթի շարասյունը. «Նրանք մեզ միշտ ուղեկցում էին, բայց չէին օգնում, ոչ օգնում էին, ոչ՝ խանգարում: Իսկ ժողովուրդը շատ դրական էմոցիաներով տրամադրված ու բուռն էին դիմավորում»:

Պարոն Ավետիսյանի վստահեցմամբ՝ «Մարդիկ հասկանում են, որ Նախախորհրդարանը որեւէ քաղաքական ուժի կցորդ չէ, ոչ՝ չակերտավոր ընդդիմության, ոչ էլ առավել եւս՝ իշխանության»:

Aravot.am-ի հարցին՝ մարդիկ անկաշկա՞նդ էին, գուցե համայնքապետերի գյուղապետերի կողմից արգելք է եղել Նախախորհրդարանին ընդառաջ դուրս գալ, պարոն Ավետիսյանն ասաց, որ նման բան ֆիզիկապես չէին կարող անել, քանի որ Նախախորհրդարանը միտինգ չէր անում, ուղղակի երթով անցնում էին, թռուցիկներ տալիս մարդկանց:

«Մենք մարդկանց բացատրում ենք, որ երկիրը գտնվում է աղետալի վիճակում, խնդիրները լուծելու համար անհրաժեշտ են արտակարգ լուծումներ, ոչ թե հերթական լուծումներ, ինչպիսիք են օրինակ՝ առաջարկվող կեղծ իշխանափոխության սխեմաները, կամ արտահերթ ընտրությունները: Այս տիպի կեղծ առաջարկներով համակարգը չի փոխվի, քաղաքական էլիտան պիտի փոխվի՝ նոր սկզբունքներով եւ նոր նպատակների շուրջ, պետք է հայկական պետականությունը վերակազմավորվի: Արմատական փոփոխությունների մասին է խոսքը, ոչ թե՝ Պողոսին Թորոսով փոխարինելու: Այն ինչ ներկայացնում էինք,  մարդիկ շատ արագ ըմբռնում ու հասկանում էին՝ ինչի մասին է խոսքը»:naxaa

Պարոն Ավետիսյանը համեմատելով իրազեկման  նախկին երթերը, նշեց, որ մարդիկ սկզբում կողմնորոշված չէին, լայն պատկերացում չունեին «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման մասին. «Առաջին երթը Արարատյան դաշտավայրում էր, մարդիկ այն ժամանակ այսպես կոչված եռյակի բարձրացրած կեղծ ալիքի տակ էին: Արդեն 2-րդ իրազեկման ժամանակ հարցնում էին՝ հո դուք նրանց հետ կապ չունեք: Իսկ հիմա հստակ մեզ տարբերում են, այսինքն՝ այդ էվոլյուցիան կա, եւ մարդկանց արձագանքներն ու վերաբերմունքը կոնկրետ է»:

Նախախորհրդարանի անդամի ներկայացմամբ՝ քաղաքական վերնախավում քաղաքական գործակալների ընդհանրական թիմ է, որտեղ նաեւ իրենց ընդդիմություն համարող, բայց իշխանության վերահսկողության տակ գտնվողներն են, նրանք ունեն ստրկամիտ, օտարահաճ  մտածելակերպ, արտաքին ուժերի վրա են հենվում,  փորձում է արտաքին ուժերին հարմարվելով, իրենց հարցերը լուծել.«Ընդ որում, ընդդիմությունն էլ միշտ պարտվել  է այդ պատճառով:  Մենք գտնում ենք, որ այդպիսի քաղաքական էլիտան պիտի փոխվի, ապագաղութացնելու կարիք ունենք, այդպիսի քաղաքական էլիտան այլեւս մեր ժողովրդին պետք  չէ, դա ակնհայտ է: Մենք նախատեսում ենք ռեժիմի հեռացումից հետո լյուստրացիա անել, որ ամեն ինչ բացահայտվի, որ ժողովրդին մատուցվի այն, ինչ եղել է եւ կա իրականում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարները՝ Նախախորհրդարանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Nara says:

    Ժիրայր, բա որ մի-մի հատ էլ կիսամերկ աղջիկ կամ տղա նստացնեք մեքենաների վրա, գիտեք, թե մարդկանց ուշադրությունը քանի անգամ կբազմապատկվի??)))))))))))

  2. Maxim says:

    Ցավոք՝ Nara-ի խելքին քչերը չեն, որ օրհասական պահին՝ հիմարություններ են դուրս տալիս։ Հենց սրանց համար էլ ստեղծվել է Դոդի եռյակը։Պատահական չէ, որ Դոդի գագոն իր վերջին ելույթում ասաց, որ- մինչև չիմանա թե ժ.դը ինչ է ուզում, ոչինչ անողը չէ։ Գուցե շատերը բոխկի փոխարեն բազուկ են ուզում և այլն։
    Այս աղետալի, ողբերգական իրավիճակում, մեզ բախտ է վիճակվել միանալ մի ուժի հետ, որոնց ղեկավար անդամներից յուրաքանչյուրը իր ապրած կյանքով ապացուցել է իր անվերջ նվիրվածությունը՝ ազգին, երկրին, հայրենիքին։ Այսօր այն կոչվում է ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆ, որը և ձևավորում է՝ ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ։ Նրա դռները բաց են յուրաքանչյուրի առջև, բացի երկիրը
    թալանող՝ գող ու ավազակներից։ Մի՞ թե հնարավոր չէ միանալ այդ հայրենանվեր գործին՝ ազգովի, որ հրեշներին այլևս ոչ մի շանս չմնա դիմակայելու, և վախեցնելու նոր մարտի 1-ով, որով վարչամուկը բարձր անբիոնից վախեցնում է, չհասկանալով որ ինչպես առակն է ասում՝- մկան վազքը՝ մինչև մառանն է, իսկ մկներն ու առնետները արդեն վաղուց մառանում են՝, ԹԱԼԱՔԻ ՄԵՋ։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930