Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրին մասսայաբար լքում են». բարձրաձայնում է ճանաչված հայագետը (Տեսանյութ)

Նոյեմբեր 23,2014 19:02

Aravot.am-ը  ՀՀ վաստակավոր գիտնական,  Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական  ֆակուլտետի դեկան Սերգո Հայրապետյանից բուհի 80-ամյակի տոնակատարության ժամանակ  հետաքրքրվեց, թե ի՞նչ  խնդիրներ  ունի Գյումրու մանկավարժականը: Նշենք,   որ Սերգո Հայրապետյանը   Շիրակի մարզի հայագիտական կենտրոնի հիմնադիրն է:

Մեր զրուցակիցը նշեց, որ այսօր  բավական հզոր մարտահրավերներ կան.   հարկավոր է ինտեգրվել եվրոպական կրթական համակարգին: Մեր այն հարցին, թե ո՞ր համակարգն էր ավելի արդյունավետ, խորհրդայի՞նը,  թե՞ եվրոպականը, գիտնականն ասաց. «Եթե ինձ եք հարցնում, անկեղծորեն կասեմ՝ այն կրթական համակարգը, որով ես ուսանող եմ եղել, որով ես տարիներ շարունակ կրթել եմ իմ ուսանողներին…Այդ կրթական համակարգը  շատ ավելի լի էր, շատ ավելի հզոր էր, բայց ներփակ էր, աշխարհ  դուրս գալու համար հնարավորություններ չէր տալիս: Հիմա  ինտեգրումը եվրոպական բարձրագույն կրթական համակարգին պատուհան է դեպի Եվրոպա. լրացուցիչ խոշոր պատուհան, խոշոր դուռ»:

Հայագետի հավաստմամբ,  Գյումրու մանկավարժական ինստիտուտը Բոլոնիայի կրթական համակարգի համատեքստում հսկայական աշխատանքներ է կատարում  միջազգային տարբեր տիպի կազմակերպությունների հետ համագործակցելու, և դա բուհին  հաջողվում է: Մեր այն հարցին էլ՝ ինչո՞վ  է պայմանավորված  ուսանողների թվի պակասը, ինչո՞ւ է կրճատվել Գյումրու մանկավարժական դիմողների թիվը, Սերգո Հայրապետյանն ասաց. «Ես համոզված եմ, որ այստեղ պատճառը ինստիտուտը չէ , այդ ուղղությամբ, դիմորդների հետ աշխատանքի առումով բուհը բավական աշխատանք է տանում: Ինքս էլ շատ հաճախ եմ մասնակցել դպրոցներում կազմակերպված հանդիպումներին: Շատերը, իրոք, ցանկանում են գալ, սովորել մանկավարժականում, այստեղ մի հանգամանք կա, որը բխում է մեր համընդհանուր սոցիալ-տնտեսական իրավիճակից: Քաղաքը մասսայաբար թողնում են, մարդիկ գործ չունեն, աշխատանք  են փնտրում ուրիշ վայրերում, թեկուզև մայրաքաղաքում: Եվ շատ-շատերը, ես այդպես եմ մտածում,  իրենց երեխաների ապագան չեն ուզում  կապված տեսնել այն քաղաքի հետ, որտեղ մինչև այսօր ավերակներ կան 26 տարի շարունակ: Շատ բան է արվում մեր քաղաքում, իրոք շատ բան է արվում ՝ բոլոր ուղղություններով, բայց այնքան մեծ ու այնքան շատ են պրոբլեմները, որ երևի թե մեր բնակիչներից շատերը մտածում են՝ ինչո՞ւ իրենց երեխաներին թողնեն պրոբլեմաշատ մեր քաղաքում: Կտանեն մայրաքաղաք, հետո էլ Աստված երևի թե հնարավորություն կտա, իրենք էլ այդ պատրվակով կթողնեն այս քաղաքը…Եվ այսպես անընդհատ այս  քաղաքում պակասում են գյումրեցիները»:

Մանրամասները տեսանյութում.

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930