Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել խոշոր ավտովթար. տուժածներն են՝ Երեւանի քաղաքապետարանի եւ Ֆինանսների նախարարության աշխատակիցները. Shamshyan.com

Նոյեմբեր 23,2014 11:28

Shamshyan.com. Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է նոյեմբերի 20-ին Երեւանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի վարորդների եւ վիրավորների ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ KIA Cerato մակնիշի 096 ԼՍ 01 համարանիշի ավտոմեքենան վարել է Երեւան քաղաքի Կոմիտասի 45ա շենքի բնակիչ, 23-ամյա Նարեկ Նազարեթյանը, իսկ Nissan Pathfinder մակնիշի 33 RD 101 համարանիշի ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչ, 59-ամյա Ռուբիկ Դավթյանը: Հիվանդանոց են տեղափոխվել Ռ. Դավթյանն ու նրա ուղեւորուհի, համագյուղացի, 55-ամյա Նաիրա Թադեւոսյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով KIA-ի վարորդ Ն. Նազարեթյանը աշխատում է Երեւանի քաղաքապետարանում, իսկ ավտոմեքենան հաշվառված է քաղաքապետարանի աշխատակազմի հաշվեկշռում:

Nissan-ի վարորդ Ռ. Դավթյանը աշխատում է ՀՀ ֆինանսների նախարարությունում՝ որպես բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետի խորհրդական:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Viktor Badalyan says:

    Երրորդ տուժողն էլ ՀՀ-ի հարկատուներն էն:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930