Պաշտպանության նախարարությունը ոչ հերքեց, ոչ հաստատեց ադրբեջանական մամուլի տարածած այն տեղեկությունը, թե հայկական զինուժի կողմից տարհանված ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասերի թվում կարող է լինել նաև ուղղաթիռի սև արկղը:
Armlur.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ տարհանվել են հատուկ նշանակության մասեր, բայց թե որոնք, նա թվարկել չկարողացավ: Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ ծառայողական քննությունը կպարզի բոլոր հանգամանքները: Մեր դիտարկմանը՝ հնարավո՞ր է՝ բերված լինի սև արկղ, և այն վերծանելու նպատակով արտասահմանից ևս փորձագետներ հրավիրվեն, Ա. Հովհաննիսյանն ասաց, որ մեր մասնագետները դա կարող են անել սեփական ուժերով:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: