Լրահոս
Օրվա լրահոսը

Զարինա Սանակոեվա. «Հարավային Օսեթիայում Մաքսային միության հետ մեծ հույսեր են կապում»

Նոյեմբեր 22,2014 20:40

Զարինա Սանակոեվայի խոսքերով՝ Հարավային Օսեթիայում հույս ունեն, որ Մաքսային միության անդամ երկրները կճանաչեն իրենց հանրապետության անկախությունը

«Արդեն երկար ժամանակ է, ինչ Վրաստանը եւ Աբխազիան պարզ հայտարարում են  իրենց արտաքին քաղաքական կողմնորոշման մասին. եթե Վրաստանի համար դա Եվրամիությունն է, Հարավային Օսեթիայի համար դա Ռուսաստանն է եւ Մաքսային միությունը»,- այսօր՝ նոյեմբերի 22-ին, «Եվրաինտեգրման դրական եւ բացասական կողմերը Սուխումի եւ Ցխինվալի համար» քաղաքացիական լսումների ընթացքում հայտարարեց Ցխինվալից լրագրող Զարինա Սանակոեվան:

Նա նշեց, որ Հարավային Օսեթիայի համար եվրաինտեգրման դրական եւ բացասական կողմերը պարզ կլինեն միայն այն դեպքում, երբ հաշվի առնվեն կոնկրետ հարցեր. «Հարավային Օսեթիան ձգտում է ինտեգրվել Ռուսաստանին, այնքան ինչքան Վրաստանը՝ Եվրամիությանը: Ե՛վ տնտեսապես, ե՛ւ քաղաքականությամբ Հարավային Օսեթիան այսօր կապված է միայն Ռուսաստանի հետ, որը ճանաչել է հանրապետության անկախությունը: Եվրոպական երկրները ընդհակառակը՝ հայտարարում են, որ չեն ճանաչում ո՛չ Հարավային Օսեթիան, ո՛չ էլ Աբխազիան»:

Զարինա Սանակոեվան հավելեց, որ Հարավային Օսեթիայում Մաքսային միության հետ մեծ հույսեր են կապում. «Հարավային Օսեթիայում ավելի հաճախ են խոսում Մաքսային միության մասին՝ հույս ունենալով  ունենալ տնտեսական ձեռքբերումներ եւ որ միության անդամները կճանաչեն Հարավային Օսեթիայի անկախությունը: Շատերը դա անհնար են համարում, բայց եթե համեմատենք եվրաինտեգրման հետ, ապա դա այդքան ֆանտաստիկ չի թվա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930