Բաքվի Նասիմյան շրջանի դատարանը ապօրինի երկարաձգել է Հայաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող լրագրող Ռաուֆ Միրկադիրովի կալանքը, հայտնում է «Կոնտակտ»-ը։
Հինգ ամսով կալանքը երկարացնելու որոշումն ուժի մեջ է մտել նոյեմբերի 20-ին, երբ արդեն մի քանի օր անցել էր կալանքի ժամկետից։
«Սա դատական ընթացակարգի կոպիտ խախտում է, քանի որ հնարավոր չէ երկարաձգել այն, ինչ գոյություն չունի», – «Թուրան» գործակալությանը հայտնել է Միրկադիրովի փաստաբան Ֆուադ Աղաևը և նշել, որ նոյեմբերի 20-ին լրագրողի մյուս փաստաբանների հետ գրեթե ամբողջ օրը փորձել են հանդիպման թույլտվություն ստանալ իրենց պաշտպանյալի հետ, սակայն կալանավայրից իրենց հայտնել են, որ Միրկադիրովը բուժզննում է անցնում։
«Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հենց այդ ժամանակ է Նասիմյան դատարանը կայացրել իր ապօրինի որոշումը», – ասել է Աղաևը։
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ