Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսավորության խնդիրը Կապանում դեռ չի լուծվի, գումար չկա

Նոյեմբեր 22,2014 19:30

Կապանում բնակիչները մշտապես բարձրաձայնել են գիշերվա ժամերին քաղաքի լուսավորության խնդրի մասին: Լուսավորության խնդիրը դժգոհություններ են հարուցում հատկապես կեսգիշերից հետո հերթական հերթափոխից  տուն վերադարձող  Կապանի կոմբինատում աշխատող բնակիչների համար: «Կեսգիշերից հետո քաղաքում լույսերն անջատած են լինում, մութ փողոցներով ենք տուն գալիս, հետներս ֆանարիկ ենք վերցնում, որ գոնե աչքներիս դեմը տեսնենք, կարողանանք տուն գանք…»,- ասաց Կապանի կոմբինատում տարիներ շարունակ աշխատող Վարդանը: Բնակիչները մշտապես  բարձրաձայնել են խնդրի մասին, նշել, որ մութ փողոցներով տուն գալը վտանգավոր է, քանի որ փողոցներում թափառող շներ կան, իսկ վերջին տարիներին էլ ակտիվացել են նաեւ շնագայլերը: Խնդիրը հատկապես լրջանում է  ձմռան սեզոնին, երբ բոլոր դժվարություններին ավելանում է նաեւ սառած ճանապարհներն ու սառցապատ մայթերը  մթության պայմաններում հաղթահարելու գործընթացը: Մարզկենտրոնում կան նաեւ թաղամասեր, որոնք  տարիներ շարունակ ընդհանրապես չեն լուսավորվում:

Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանից  հետաքրքրվեցինք, թե հնարավոր է քաղաքի լուսավորության գրաֆիկում փոփոխություններ լինեն,  եւ գիշերվա ժամերին լուսավորություն ապահովվի կապանցիների համար: Պարոն Հայրապետյանը մեր հարցին ի պատասխան նշեց, որ  ժամերի փոփոխությունները լրացուցիչ ծախսեր են պահանջում, որը Կապանի քաղաքապետարանն այսօր թույլ տալ չի կարող:

«Ինչ վերաբերում է լրացուցիչ լուսավորություն ապահովելուն, ապա կարեւոր ենք համարում լուսավորել այն փողոցները, այն թաղամասերը, որտեղ իսպառ լուսավորություն գոյություն չունի, առաջնահերթ կլուսավորենք այդ թաղամասերն ու փողոցներն, այնուհետեւ  կանդրադառնանք լուսավորության գրաֆիկին` լուսավորության ժամեր ավելացնելուն», – ասաց Աշոտ Հայրապետյանը եւ հավելեց, որ վերջին տարիներին քաղաքում լուսավորությունը բարելավված է, նախորդ տարիների համեմատ քաղաքը 1-2 ժամով ավելի է  լուսավորվում:

«Ձմռանը 2 ժամով ավելի է լուսավորվում, իսկ  ամռանը` 1 ժամով, իսկ կեսգիշերից հետո մենք երբեւէ փողոցային լուսավորություն չենք ունեցել: Կան թաղամասեր փոքր-ինչ տարբերությամբ են միանում –անջատվում, դրանք տեխնիկական խնդիրներ են», –  ասաց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը:

Լուսավորությունից բացի, Կապանում այսօր բազմաթիվ խնդիրներ կան, որոնք քաղաքային իշխանությունը չի կարողանում լուծել` գրեթե միշտ ֆինանսների բացակայությանը հղում անելով:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    «Փող չկա»- ն դարձրել են մանտրա: Քաղաքացուն ի՞նչու ես ասում «փող չկա»: Դա ՔՈ՝ քաղաքապետիդ, ու քաղաքապետարանի պրոբլեմն է: Փող չկա- գնա ու կառավարությունից ՓՈՂ ՊԱՀԱՆՋԻՐ կամ քո քաղաքապետի տաքուկ սենյակից դուրս արի ու նստացույց արա ու պահանջիր, որ հաքերից հատուկ հարկ փոխանցեն տեղական բյուջե կամ հանքային եկամուտներից հատուկ պետակա՛ն ֆոնդ ստեղծեն՝ քաղաքի պրոբլեմները լուծելու համար (կամ նման մի ակցիա կազմակերպիր):

    Բա էլ Ի՞ՆՉԻ համար ես քաղաքապետ. որ սաղ օրը ասես՝ «փող չկա՞»: Այդ դեպքում 2 տարի էլ ես մնում Կապանի քաղաքապետ,որ ի՞նչ անես: Բա կապանցին մեղք չէ՞ քեզ պես «քաղաքապետի» ձեռքին:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930