Հայաստանում, ինչպես հայտնի է, ընդունված է ապրել մոտակա ապոկալիպսիսի սպասումով, եւ քաղաքական գործիչները, շատ լավ իմանալով մեր հասարակության այդ առանձնահատկությունը, հենց դրա համար էլ անընդհատ խոսում են «երկրի կործանումից», շոշափում են մարդկանց հոգու «զգայուն լարերը»: Որպես «կործանման» ապացույց՝ բերվում են տարբեր փաստարկներ: Վերջերս, օրինակ, իմ ընդդիմադիր բարեկամներից մեկը ներկայացրեց հետեւյալ հիմնավորումը. «Իհարկե, կործանվում է, քանի օր մեր ուղղաթիռը խփված է, իսկ մենք չենք կարողանում դրան մոտենանք»: Ընդհանրապես ուղղաթիռի պատմության հետ կապված ես ոմանց մոտ որոշակի չարախնդություն էի զգում՝ կարծես թե դա լավ առիթ էր ինչ-որ վատ բան ասելու (կարելի է մտածել, որ մեր երկրում վատ բաները քիչ են):
Հիմա ես այդ մարդկանց կոչ չեմ անում ասել, որ՝ ոչ, սխալվել ենք, «այս մասով» գոնե երկիրը չի կործանվում, որ այն դատողությունները, որոնք նրանք արել են մեր բանակի «անճարակության» մասին, այնքան էլ ճիշտ չէին: Ես ուզում եմ, որ «Արմագեդոնի մարգարեները» լիաթոք ուրախանան, որ մեր հատուկ ստորաբաժանումները իրականացրել են ուղղաթիռին մոտենալու հատուկ գործողությունն առանց զոհերի, որ ճիշտ հակառակը՝ զոհեր ունի հակառակորդը, եւ վերջապես՝ որ մեր օդաչուների աճյունները հանձնվել են իրենց հարազատներին:
Թե՞ նրանք կսպասեն ադրբեջանցիների նոր սադրանքին՝ ասելու համար, որ «կործանման» իրենց հայեցակարգը 100 տոկոսով ճիշտ է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Որախացիր, ով հայ ժողովուրդ, քանզի եթե, ետ ենք բերել կործանված ուղղաթիռում զոհված զինվորականների դիակները, որեմն դու փրկված ես…)))..
Չենք ուրախանում,այլ հպարտանուն ենք որ այդ տեսակ տղաներ ունենք:Հետաքրքիր է եթե օթաչուներից մեկը եղբայրդ լիներ,ինչ՞ կգրեիր ժպտալով:
Եվս մի «հայրենասեր»..))).. Որպես բացառոություն պատասխանեմ… եթե եղբայրս լիներ, միանգամայն թքած կունենայի և «հայրենիքի» և նրա փրկության վրա… իմ վիշտը ինձ բավարար կլիներ, որ «հայրենիք-մայրենիք» աչքիս չերևար… Հիմար ռազմական ղեկավարներին, որ նրան ողարկել էին չեզոք գոտի հայհոյելով ման կգայի… իսկ էս զինվորականներին ինչի շնորհակալ լինեմ?, նրա համար, որ եղբորս դիակն են բերել?
Հարց տալուց առաջ, մի հատ հետևանքների մասին մտածի…
Արսեն, վստահ եմ, որ քո եղբայրը, (ինչու չէ նաև դու), չէր կարող նրանց մեջ լինել՝ ոչ ողջերի, ոչ անմահացածների… ու դա էլ ավելի զորացնում է մեր բանակը: Ասւմ են, պատիվը շանն են տվել չի կերել … հասկանում ես արդյոք, որ անգամ շունա դա հասկանում; Հույսով եմ, որ մի օր կհասկանաս, թե ինչ են արել և հանու ինչի են այս տղաները կյանքի գնով վերադարձրել դիակները մեր լույս տղաների: Խոսելուց առաջ մի փոքր մտացի
Տղաների մահը մենք այստեղ դիտարկում ենք երկու տարբեր հարթությունների մեջ (իրականում դրանք շատ ավելին են)։
Մեկը մարդու մահն է, որը անսահման ցավակցության է առաջացնում … (անկախ նրանից ում և ինչպես են սպանել)… մյուսը «հայրենասերները» (իմա՝ «պետաական» պրոպագանդան), որը ողբերգությունը ծառայեցնում է իր նպատակին, որպոսզի քեզ դրդի լինելու հաջորդ զոհը։
Ինչ է ստացվում? «Հերոս» ադրբենջանցին խփեց հայկական ուղղաթիռը… և դարձավ հերոս։ Ադրբեջանցիները հպարտ են իրենց բանակով շնորհակալություն են հայտնում բանակին…
«Հերոս» հայերը՝ հերոսաբար ետ բերեցին խփված ուղղաթիռում զոհված մարդկանց դիակները (որը հայտնի չի թե ինչու էր հայտնվել այնտեղ) երկու ադրբեջանցի զինվոր սպանելով…
Կեցցե Ադրբեջանական բանակը..)))..
Կեցցե հայկակական բանակը…)))..
Արդյունք… երկու բանակները 5 հոգի սպանեցին, եվ ավելացավ բանակներով հիացողների թվը…))).. է՝ ավել սպանեին, ավելի լավ կլիներ իրենց համար…)))… Եզրակացություն՝ ուղարկեք հաջորդ ուղղաթիռը…)))…
Հիմա հարց եմ տալիս? Ինչ բարոյական իրավունք ունեն բանակը, և «հայրենասերները» օգտագործել մարդկանց մահվան հետևանքով առաջած ցասումը (որը միանգամայն բնական ռեակցիա է) օգտագործել սեփական հեղինակության և «գաղափարախոսությանը» ծառայեցնելու?
Ինչու համար զոհվածների բարեկամները պետք է շնորհակալ լինեն բանակին?
Խոսելուց առաջ մի փոքր մտացի..)))..
«..կոչ չեմ անում ասել, թե` ոչ, սխալվել ենք, «այս մասով» գոնե երկիրը չի կործանվում, և` որ իրենց դատողությունները մեր բանակի «անճարակության» մասին, այնքան էլ ճիշտ չէին» ..գոնե սենց