Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը փոխել է խաղի կանոնները. ԱՄՆ փոխնախագահ

Նոյեմբեր 22,2014 18:10

Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը, որը Կասպից ծովից էներգակիրների տարհանման «դարի նախագիծն է» համարվում, արդեն իրականություն է դարձել, թեև ոչ ոք չէր հավատում դրան, ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, փոխանցում է «ԱՊԱ»-ն՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին:

«Այն դարձել է մի իրադարձություն, որը փոխել է խաղի կանոնները: Ադրբեջանի և Իրանի մասնակցությամբ մենք միջերկրածովյան տարածաշրջանը էներգետիկայի առումով ավելի ապահով կդարձնենք», – հայտնել է Բայդենը Ստամբուլում կայացած Ատլանտյան խորհրդի «Էներգետիկա և տնտեսություն» թեմայով գագաթնաժողովի ժամանակ:

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը ձգվում է 1768կմ, որից 443կմ-ը ընկած է Ադրբեջանում, 249կմ՝ Վրաստանում, իսկ 1076-ը՝ Թուրքիայում: Խողովակաշարի կառուցումը սկսվել է 2003թ. ապրիլին:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930