Հետախույզի օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձել է ադրբեջանական կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի դուրս բերման գործողությանը։
«Մեր հարևանների պետական կոշտ դիրքորոշումը, բանականության բացակայությունը և ուղղաթիռի խոցումից հետո մարդասիրական նորմերի համաձայն՝ օդաչուներին դուրս բերելուց հրաժարվելը ստիպել է հայկական կողմին հատուկ գործողությունների դիմել», – ասել է Սեյրան Օհանյանը։
Հարցին՝ նախատեսվո՞ւմ են արդյոք այլ պատասխան քայլեր, նախարարը պատասխանեց. «Սադրանքներ եթե լինեն, պատասխան քայլեր միշտ լինելու են: Ես նախկինում միշտ ասել եմ և հիմա էլ ասում եմ՝ ցանկացած այսպիսի իրադրության ժամանակ մինիմում համաչափ պատիժ է լինելու: Այս պարագայում առաջին գծում խստացնելու ենք ծառայությունը, բայց այն ուղղված է լինելու միայն այն մարդկանց ուղղությամբ, ովքեր փորձելու են խախտել»:
Մանրամասներն՝ 1in.am-ի տեսանյութում
Կարդացեք նաև