«Դինամո» մարզադահլիճում ավարտվեց ԽՍՀՄ չեմպիոն, Արցախյան ազատամարտի մասնակից Վաչիկ Մկրտչյանի ութերորդ հուշամրցաշարը, որը հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի որոշմամբ կարգավիճակով հավասարեցված էր Հայաստանի առաջնությանը, հետեւաբար, ընտրական բնույթ էր կրում:
Եզրափակիչ մենամարտերում ըստ քաշային կարգերի մրցաշարի հաղթող դարձան. 49 կգ՝ Արթուր Հովհաննիսյան, 52՝ Կորյուն Սողոմոնյան, 56՝ Էրիկ Պետրոսյան, 60՝ Սամվել Բարսեղյան, 64՝ Հովհաննես Բաչկով, 69՝ Վլադիմիր Մարգարյան, 75՝ Արման Հովհիկյան, 81՝ Նիկոլ Արությունով, 91՝ Հենրիկ Սարգսյան, +91՝ Հակոբ Մելքոնյան:
Մրցաշարի արդյունքներով կկազմավորվի Հայաստանի հավաքականի կորիզը, որը արդեն եկող տարվա հունվարից կսկսի նախապատրաստվել մրցաշրջան 2015-ի պատասխանատու մեկնարկներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև