Լրահոս
Օրվա լրահոսը

Ցորենի ալյուրի մեջ արհեստական հավելանյութերը՝ գենետիկ խաթարումների պատճառ

Նոյեմբեր 22,2014 17:09

Կառավարությունը շրջանառության մեջ է դրել ցորենի ալյուրի հարստացման ծրագիրը։ Թեմայի շուրջ այսօր քննարկման ժամանակ «Հայք» վերլուծական կենտրոնում մի խումբ մասնագետներ նշեցին, որ ցորենի ալյուրի մեջ կասկածելի ծագման հավելանյութեր լցնելու ծրագիրը լուրջ սպառնալիք կարող է հանդիսանալ հանրության համար։

Կենսատեխնոլոգ Ալեքսանդր Սելիմյանի խոսքով՝ խնդիրը դեռ անցյալ դարից է գալիս։ Բանախոսը վստահ է, որ եթե ալյուրի մեջ երկաթը հավելանյութի տեսքով տան, ապա այն չեն տալու այնպես, որ մարդու օրգանիզմը կարողանա յուրացնել. «Երկաթի ֆումարատ, ֆուլիական թթու, որը քիմիական ծագում ունի եւ պրեմիքսները, որոնք վիտամինների խումբ են՝ այս ամենը արհեստական հավելանյութեր են։ Եթե ցորենը այս հավելանյութերով ցանկանում են հարստացնել, եվ նման հաց արտադրել, ապա թող փուռերում առանձին ալյուրի մեջ տան այդ հավելանյութերը, ոչ թե ամբողջ երկրում հարյուրավոր տոննայով լցնեն ցորենի մեջ եւ պարտադիր մտցնեն հայկական շուկա»։

Հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանն էլ տվյալներ ներկայացրեց, որ նման պրեմիքսներից հրաժարվել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իսրայելը, Բելգիան, Ավստրիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Կորեան. «Սա պարտադրանք է։ Արհեստական հավելանյութերը դառնում են գենետիկ խաթարումների պատճառ գալիք սերունդների  համար»։

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ լսելով քննարկման ընթացքում հնչած կարծիքները, իր խոսքում նշեց, որ Հայաստանում մտահոգություններ շատ կան սննդի անվտանգության հարցում, եւ որ կառավարությունը նախագիծը ներկայացնում է այն բանի համար, որ երկիրը բավարարված չէ  ցորենի պաշարներով, իսկ այլ երկրները այս մեթոդից բացի ուրիշ մեթոդներ են կիրառում ,քանի որ այդ հնարավորությունն ունեն։

«Հայաստանի սպառողների ասոցիացիա» հ/կ նախագահ Արմեն Պողոսյանն էլ հավելեց, որ պետք է գերադասել բնականը, սակայն կարծում է, որ եթե դրա մեջ վտանգ լիներ, ապա ողջ Եվրոպան դա կարգելեր։

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930