ԼՂՀ պաշտպանության բանակի ֆեյսբուքյան էջում տարածվել է այսօր կատարված հատուկ նշանակության առաջադրանքի տեսանյութը, որտեղ ներկայացվում է, թե ինչպես են ԼՂՀ զինված ուժերը եղել նոյեմբերրի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անկման վայրում:
Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:
Հատուկ նշանակության գործողության ընթացքում հակառակորդը երկու զոհ է ունեցել:
Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել:
Ես հպարտանում եմ մեր զինվորներով:Կեցցե՛ք!!!!!