Հարցազրույց Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն. Գ. Ռայներ Մորելի հետ:
– Ոչ միայն պատերազմը ավերակեց տնտեսությունը, այլեւ դրանից առաջ երկրաշարժը, Խորհրդային Միության փլուզումը, հարյուր հազարավոր փաստականների ներհոսքը… Ամեն դեպքում, պատկերացրեցի, թե Դուք ինչն եք համարում ձեռքբերումներ: Իսկ ի՞նչ կասեք ձախողումների մասին, ի՞նչը կարող էր ավելի լավ արվել:
– Լավ, բայց ես սկզբից եւեթ ասեմ, որ, հյուր լինելով ձեր սքանչելի երկրում, չէի ցանկանա որեւէ քաղաքականության միջամտել: Հետեւաբար, ես միայն կհայտնեմ որոշ նկատառումներ, որ ինքներդ էլ գիտեք, դրանք շրջանառվում են հասարակության մեջ: Դա օլիգարխիայի խնդիրն է, հովանավորչության խնդիրը, անկախ դատական համակարգի խնդիրը: Ձեր գործընկերներն ու բարեկամները պատրաստ են ամենայն օժանդակություն ցուցաբերելու, որ հաղթահարեք այդ խնդիրները: Եվ ցանկանում եմ մի ասպարեզ ավելացնել, որտեղ, կարծում եմ, Հայաստանը կարող էր ավելիին հասնել` ՓՄՁ-ները (փոքր եւ միջին ձեռնարկությունները): Վարչապետն արդեն այս ուղղությամբ ջանքեր է գործադրում: Ես կցանկանայի, որ Հայաստանում ավելի շատ ՓՄՁ-ներ ուղղակի սնկերի պես աճեին: ՓՄՁ-ները հարաբերականորեն ավելի արագ են աշխատատեղեր ստեղծում, հետեւաբար, բնակչությունը ավելի շատ եկամուտներ կունենա եւ կմնա Հայաստանում: Եթե որեւէ կերպ այս հարցում կարող ենք օգնել, ուրախությամբ մեր կարողության առավելագույնը կանենք:
Կարդացեք նաև
Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: