Շահեն Հարությունյանը հացադուլից դուրս գալը նպատակահարմար չի համարում
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի անչափահաս որդին՝ Շահեն Հարությունյանը, ուրբաթ՝ նոյեմբերի 21-ին, միացել էր «Ժառանգություն» կուսակցության խոսնակ, Երեւանի ավագանու «Բարեւ Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանին: Շահեն Հարությունյանը հայտարարել էր, որ մտադիր է 24 ժամ տեւողությամբ հացադուլ անել:
Սակայն այսօր՝ նոյեմբերի 22-ին, նա Aravot.am-ին հայտնեց, որ շարունակում է հացադուլը, քանի որ հացադուլից դուրս գալը նպատակահարմար չի համարում:
Հիշեցնենք՝ Դավիթ Սանասարյանը նոյեմբերի 17-ից ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի առջեւ հացադուլ է սկսել՝ պահանջելով ԵԱՀԿ-ից գործողություններ ձեռնարկել պարզելու համար նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈՒ-ի խոցած ուղղաթիռի երեք օդաչուների ճակատագիրը եւ վերադարձնել նրանց հայկական կողմին:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ