Երեկ ԱՄՆ-ի Սենթ-Լուիս քաղաքում մեկնարկեց Լեւոն Արոնյան-Հիկարու Նակամուրա մրցամարտը:
Մրցակարգով գրոսմայստերները խաղալու են 4 դասական եւ 16 արագ պարտիա: Մրցանակային ֆոնդը $100 հազար է, որը բաշխվելու է հաղթողին՝ 60%, պարտվողին՝ 40% հարաբերակցությամբ:
Մեկնարկային տուրում Նակամուրան սպիտակներով 48-րդ քայլում հաղթեց: Այսօր երկրորդ տուրն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ