Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը միմիայն վտանգում է խաղաղ բանակցային գործընթացը». «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 22,2014 11:30

Հարցազրույց քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԻ հետ

 -Հայկական ուղղաթիռի խոցման դեպքը տեղի ունեցավ համատեղ զորավարժությունների ընթացքում, հետեւաբար Ադրբեջանի ագրեսիան ուղղված էր ե՛ւ Արցախի, ե՛ւ Հայաստանի դեմ: Ուրեմն ինչո՞ւ դարձյալ ՀԱՊԿ-ը լռում է:
-Դեպքը տեղի է ունեցել Արցախի տարածքում, եւ Ադրբեջանը խոցել է ԼՂՀ պաշտպանության բանակի ուղղաթիռը: Այսինքն՝ այն չի կատարվել ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքում, հետեւաբար ՀԱՊԿ-ը այստեղ անելիք չունի:

Բայց ես կանդրադառնամ այն լռությանը, որ պահպանում են տարածաշրջանային դերակատար պետությունները, միջազգային կազմակերպությունները: Նման պահվածքը Ադրբեջանում ստեղծում է էյֆորիա, նրանք համոզվում են, որ կարող են կատարել տարբեր վտանգավոր քայլեր ու չկրել պատասխանատվություն:
Եվ իրոք, միջազգային հանրությունն ունի իր մեղքի բաժինը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման հարցում՝ ե՛ւ օգոստոսին, ե՛ւ նոյեմբերի 12-ին: Ադրբեջանը, համոզված լինելով, որ միջազգային հանրությունը չի անդրադառնա իր ագրեսիվ քայլերին, վստահաբար իրականացնում է նման սադրիչ գործողություններ: Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը այս անգամ եւս գործել է՝ հույս ունենալով, որ Արեւմուտքն ու Ռուսաստանը զբաղված են այլ, մասնավորաբար ուկրաինական խնդիրներով, եւ կմոռանան կամ անուշադրության կմատնեն Հարավային Կովկասում ծավալվող իրադարձությունները:

Մի բան ակնհայտ է, որ նման գործողություններով Ադրբեջանը միմիայն վտանգում է խաղաղ բանակցային գործընթացը եւ չի նպաստում կառուցողականությանը:

 

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:        

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930