Բաթումիում նոյեմբերի 20-21-ին ընթացող Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի վեցերորդ տարեկան համաժողովում հերթական միջադեպը տեղի ունեցավ Ադրբեջանի պատվիրակության մասնակցությամբ:
«Ադրբեջանում քաղաքացիական հասարակության շարունակական ճնշումները» խորագրով բանաձևի (ներկայացված՝ հայ պատվիրակ Արթուր Սաքունցի, վրացի պատվիրակ Վանո Չքվաձեի կողմից) քվեարկությունից առաջ Ադրբեջանի ազգային պլատֆորմի համակարգողը հանդես եկավ հայտարարությամբ, թե հորդորում է պատվիրակներին չընդունել այս բանաձևը, քանի որ քաղաքացիական հասարակությունն այս խնդրի վերաբերյալ աշխատանքներ է տանում, և գործընթացը դեռ շարունակվում է, ուստի նման կոշտ բանաձևը կարող է խոչընդոտել:
Այնուհետև Ադրբեջանի մյուս պատվիրակները մեծ աղմուկ բարձրացրին, թե ընդհանրապես չարժե քննարկել այս բանաձևը, բայց դրան համաժողովի մասնակից պատվիրակների մեծամասնությունը դեմ քվեարկեց: Տեսնելով, որ այդպես չի ստացվում, ադրբեջանցիները որոշեցին խոսել խնդրանքների լեզվով: Սկսեցին աղաչել ու պաղատել, թե «դեմ» քվեարկեք:
Կարդացեք նաև
Ընտրությունն էլ հարթ չընթացավ: Քվեարկությանը մասնակցեց մանդատից զրկված ադրբեջանցի պատվիրակ Սելիմ Բաբաևը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նա զրկվեց մանդատից Բաթումիում սկանդալ կազմակերպելու համար: Ձայների հաշվարկի ժամանակ Ադրբեջանի պատվիրակ-դիտորդն այնքան էր հուզված, որ խանգարում էր քվեների հաշվարկի գործընթացին, ստիպված մի քանի անգամ հաշվեցին քվեաթերթիկները: Քվեարկության արդյունքում ձայների 29 «կողմ», 32 «դեմ», 1 «անվավեր» հարաբերակցությամբ քաղաքացիական հասարակության ճնշումներին վերաբերող բանաձևը չընդունվեց:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ձախողվեց: