Լրահոս
Օրվա լրահոսը

 Դրամի արժեզրկումը Կենտրոնական բանկը զսպում է արտաքին պահուստների հաշվին. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 22,2014 10:51
taradram

Հայաստանի արժութային շուկայում լարվածությունը գնալով խորանում է։ Մինչ բանկերը հրաժարվում են դոլար վաճառելուց, շուկայի ամբողջ պահանջարկը փորձում է բավարարել Կենտրոնական բանկը՝ ամեն ինչ անում է դրամի կտրուկ արժեզրկում եւ խուճապային տրամադրություններ թույլ չտալու համար։

Թե ինչքան ժամանակ կհաջողվի դա՝ դժվար է ասել։ Խնդիրն այն է, որ դրամի արժեզրկումը Կենտրոնական բանկը զսպում է արտաքին պահուստների հաշվին։ Սակայն դրանք անսպառ չեն։

Առավել եւս, որ այս տարվա ընթացքում ԿԲ արտաքին պահուստները բավականաչափ մաշվել են. եթե անցած տարվա վերջին գերազանցում էին 2,2 մլրդ դոլարը, ապա այժմ տատանվում են 1,6 միլիարդի սահմաններում։ Ընդ որում՝ դրանից ազատ փոխարկելի արժութային միջոցները մոտենում են 1 միլիարդի սահմանագծին։

Միայն նոյեմբերի ընթացքում Կենտրոնական բանկը վաճառել է շուրջ 60 մլն դոլար։ Թեեւ դա ռեկորդային ցուցանիշ չէ, այնուհանդերձ աննախադեպ է տարվա այս շրջանի համար։ Սովորաբար տարեվերջին Հայաստանի արժութային շուկան առանձնանում է տարադրամի հագեցվածությամբ, որը թույլ է տալիս Կենտրոնական բանկին նույնիսկ դոլար ներքաշել։ Անցած տարեվերջին երկու ամիսներին գնված տարադրամը կազմեց գրեթե 25 մլն դոլար, որից միայն 24,6 միլիոնը նոյեմբերին։

Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930