Լրահոս
Օրվա լրահոսը

Եռյակի աշնան վերջին ակորդը. «Ժամանակ»

Նոյեմբեր 22,2014 10:46

Աշնան վերջին թեժ ակորդն է տվել երեկ ոչ իշխանական եռյակը, և հերթական անգամ ակորդը հնչել է հենց եռյակի, ոչ թե իշխանությունների համար: Եռյակի անդամներից Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է եկել հայտարարությամբ և ըստ էության մեղադրել իր գործընկերներին ոչ բաց աշխատելու մեջ, նաև հայտարարել, որ «Ժառանգությունը» հանրահավաքների շարք է սկսում մարզերում, և եռյակի մյուս ուժերը եթե ուզեն, կարող են միանալ:

Սրան ի պատասխան ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է, որ եռյակի ամեն ուժ ազատ է վարվել ինչպես նպատակահարմար է գտնում, իսկ ԲՀԿ-ն գտնում է, որ պետք է կառուցվածքային շարժում, և աշխատում է այդ ուղղությամբ: Ուրիխանյանը հատկանշական արտահայտություն է արել, որ ԲՀԿ-ն տիրապետում է հասարակության դժգոհության ամբողջական ծավալին: Այսինքն` ԲՀԿ-ն, ըստ էության, շեշտում է, որ ինքն է շարժումը, ինքն է ամբողջ ընդդիմությունը և կողքին միայն դեկորներ են, որոնց առանձին գործողություններն իր համար, բնականաբար, վտանգավոր չեն: Եվ սա միանգամայն բնական արձագանք է, քանի որ եռյակ ասվածը ԲՀԿ-ն է իր ռեսուրսներով, և Րաֆֆի Հովհաննիսյանն ու ՀԱԿ-ը անգամ միասին ի զորու չեն վնաս հասցնել ԲՀԿ-ին նրա կողքին չլինելու դեպքում:

Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930