Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս ցավացնել Ադրբեջանին. «Ազգ»

Նոյեմբեր 22,2014 10:18

Հետեւաբար, եկեք կենտրոնանանք Իլհամ Ալիեւի վրա:

Այստեղ իրավիճակն առավել քան պարզ է: Բայց նախ, որպեսզի հասկանանք, թե ինչպես առավելագույնը ցավեցնենք Ալիեւին, պետք է հասկանանք, թե կոնկրետ ինչ էր ուզում ասել Ալիեւըՙ խոցելով հայկական ուղղաթիռը: Կարծեմ, ոչ ոք չի կասկածում, որ հենց Ալիեւն է խոցել հայկական ուղղաթիռը: Մտածենք միասին. ի՞նչ հաջորդեց ադրբեջանական կողմից ուղղաթիռի խոցմանը: Ճիշտ եքՙ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը, որտեղ հարեւան երկիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքն անվանեցՙ «թռիչքների համար անթույլատրելի գոտի»: Սա տրամաբանորեն նշանակում է, որ Ադրբեջանը սպառնում է խոցել քաղաքացիական յուրաքանչյուր թռչող սարք, որը կթռչի Ղարաբաղի երկնքով, որին, ինչպես ադրբեջանցի հայրենասերներն են ասումՙ «այդքան կարոտել են ադրբեջանցի բռնի տեղահանվածների երեխաները», որոնք, հասկանալի է, կյանքում երբեք Ղարաբաղում չեն եղել եւ այդ երկինքը չեն տեսել:

Սակայն, եթե Ադրբեջանը խոցում է Ղարաբաղի երկնքով թռչող հայկական ուղղաթիռը, ապա Ղարաբաղի երկինքն անվանումՙ «թռիչքների համար ոչ պիտանի», կնշանակի, որ ոչ թե նա պատրաստ է, կամ կարող է, ավելի ճիշտ նրան ոչ թե թույլ կտան, որ նա խոցի այդ երկնքով թռչող ամեն բան, այլ նա վախենում է Ղարաբաղի երկնքում թռչելու ուրիշների հնարավորությունից: Ավելի պարզ ասենք. Բաքուն վախենում է, գոնե ինձ համարՙ անհասկանալի պատճառով, Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումից, եւ այս առումով ամենեւին պատահական չէ ՀՀ նախագահի ուղղաթիռի վայրէջքի վայրի ընտրությունը. գաղտնիք չէ, որ ուղղաթիռները կարող են իջնել ոչ միայն օդանավակայաններում, բայց Հայաստանի նախագահն, ինչպես գիտենք, իջավ հենց Ստեփանակերտի օդանավակայանում: Հետեւաբար, եթե Ադրբեջանը վախենում է Ստեփանակերտի աշխատող օդանավակայանից, եւ, եթե Իլհամ Ալիեւը խոցել է հայկական ուղղաթիռը հենց այդ վախի պատճառով, ուրեմն ինչո՞ւ չաշխատեց՝ «Անել այդ օդանավակայանը ոչ միայն Սերժ Սարգսյանի ուղղաթիռի համար:

Հովիկ ԱՖՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ «Ազգ» թերթի այս շաբաթվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930