Ամիրյան փողոցի՝ արտգործնախարարության հարեւանությամբ գործող լուսացույցը, որը ձայնային է եւ հարմարեցված նաեւ հաշմանդամություն ունեցող, մասնավորապես՝ չտեսնող մարդկանց, կանաչ լույսն ընդամենը 20-22 վայրկյան է պահում, որի ընթացքում նույնիսկ տեսնող մարդիկ վազեվազ են փողոցն անցնում, որպեսզի մեքենայի տակ չընկնեն:
Լուսակիրն այնքան արագ է փոխվում, որ փայտի կամ կողմնակի անձանց օգնությամբ տեղաշարժվող մարդը մնում է փողոցի մեջտեղում՝ հայտնվելով ավելի վտանգավոր իրավիճակում:
Տպավորություն է ստեղծվում, թե լուսացույցը հարմարեցրել են ոչ նրա համար, որպեսզի չտեսնող մարդը կարողանա անվտանգ փողոցն անցնել, այլ ցույց տալու, որ մեր երկիրը պարտաճանաչ կատարում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին»
ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջները:
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
21.11.2014