Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը լսելո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանին, թե՞ էլի բարձրացնելու է Արցախի ճանաչման հարցը

Նոյեմբեր 21,2014 23:58

Այսօր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ այլեւս չեն բարձրացնելու Արցախի ճանաչման հարցը, քանի դեռ Արցախը կարգի չենք հրավիրել եւ Հայաստանն իրավական երկիր չենք դարձրել. «Քանի դեռ Հայստանում չկա լեգիտիմ իշխանություն, ես անձամբ եւ Ժառանգությունը չենք բարձրացնելու այս հարցը այլեւս երբեք: Կարող է Բրյուսել գնամ խոսեմ Արցախի, ցեղասպանության, ազգային հարցերի մասին, բայց քանի դեռ Արցախը, Հայաստանը կարգի չենք հրավիրել, իրավունքի երկիր չենք դարձրել, մենք չենք բարձրացնի այս հարցն այլեւս»:

Aravot.am-ը Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին հարցրեց՝ սա Ձեզ է՞լ է վերաբերվում, Դուք է՞լ այլեւս այս հարցը չեք բարձրացնի՝ լսելով Րաֆֆի Հովհաննիսյանին: Հիշեցնենք, որ Արցախի ճանաչման հարցը պարբերաբար բարձրացնում է հենց Զարուհի Փոստանջյանը: Նա պատասխանեց, որ այդ հարցը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ համաձայնեցված է: Զարուհի Փոստանջյանի «լեզուն չպտտվեց» ասելու, որ այդ հարցը չի բարձրացնելու: Փոխարենը նա ասաց. «Հուսով եմ, շուտով լեգիտիմ իշխանություն կլինի: Մենք կլինենք իշխանություն եւ այն ժամանակ կճանաչենք Արցախի ինքնիշխանությունն ու անկախությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930