ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը այսօր գտնվում է Բաքվում։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, դեսպանը փոխանցել է, որ Կասպշիկը ժամանել է Բաքու Ադրբեջանի պաշտոնյաների հետ շփման գծում ստեղծված իրավիճակը քննարկելու համար:
«Ազատություն» ռ/կ