Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏՄ-ն բանկային համակարգը կդարձնի անկայուն, կբերի թանկացումներ

Նոյեմբեր 21,2014 20:32

«Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանը մտավախություն ունի, որ ԵՏՄ-ին անդամակցելուց  հետո Հայաստանի բանկային համակարգը կկորցնի իր կայունությունը:

«ԵՏՄ-ին անդամակցելուն պես ռուսական լիցենզիայով բանկերը, որոնք շատ ավելի հեշտ են լիցենզիա ստանում, քան Հայաստանում է բանկային լիցենզավորման գործընթացը, կսկսեն այստեղ գործունեություն իրականացնել  եւ պայթելու դեպքում կպայթի նաեւ հայաստանյան մասնաճյուղը»,- այսօր «Նոյան տապան» ակումբում ասաց Դանիել Իոաննիսյանը: Նա ասաց, որ նման դեպքերը վատ են անդրադառնալու բանկային համակարգի վրա, ու քաղաքացիների վստահությունը բանկերի նկատմամբ կտրուկ կնվազ.«Կսկսվի մինի տնտեսական ճգնաժամ»:

Փորձագետ Հովսեփ Ղազարյանն էլ ասաց, որ սպասվում է՝ Հայաստանում գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների աճ, քանի որ ԵՏՄ անդամ երկրներում տոկոսադրույքները բարձր են: Ըստ նրա թանկացումներ են սպասվում սերմացուի, գյուղտեխնիկայի գների հարցում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930