ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանի` աշխատանքից ազատվելու մասին լուրը` ասելով, որ պարոն Հակոբյանն ազատվել է վարչապետի որոշմամբ` սեփական դիմումի համաձայն: Կոմիտեի արդեն նախկին նախագահի պարտականությունները ժամանակավորապես դրվել է նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանի վրա:
Նշենք, որ այսօր առավոտյան NewsBook-ը հաղորդել էր, թե Վահե Հակոբյանը հրաժարական է տվել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ