Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի եւ Հայաստանում ֆրանսիական համալսարանի սպորտի ամբիոնի համագործակցությամբ բուհում կահավորվել է ձյուդոյի դահլիճ, որի բացման շնորհանդեսը կայացավ այսօր՝ Հայաստանում Բրազիլիայի հյուպատոս, սեւ գոտի 7-րդ դան Ժոաո Սիլբերտոյի անցկացրած վարպետության դասերով:
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը լրագրողներին ասաց. «Ընտրությունը կանգ առավ Հայաստանում ֆրանսիական համալսարանի վրա այն պատճառով, որ ձյուդոն ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Հայաստանում ամենամասսայական մարզաձեւերից է: Մենք ցանկություն ունեինք մանուկների համար այս տարածքում էլ մարզվելու հնարավորություններ ստեղծել եւ բուհի ղեկավարությունը սիրով ընդառաջ գնաց մեզ: Համալսարանը հատկացրեց դահլիճը, որը նորոգվեց, իսկ ֆեդերացիան այն կահավորեց մարզագույքով: Հիմա, սկսած սեպտեմբեր ամսից, այստեղ դասերից դուրս մարզվում են նաեւ ուսանողները»:
Սենսեյ Ժոաո Սիլբերտոն օգտակար խորհուրդներ եւ հնարքներ ցույց տվեց ինչպես մարզիչներին, այնպես էլ՝ մարզիկներին, որոնք հետագայում շատ են պետք գալու նրանց:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ