Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռազմիկ Մարկոսյան. «Արդարադատություն, որը դատելուց առաջ արդեն մեղադրել է»

Նոյեմբեր 21,2014 19:31

Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը մերժեց տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի դատախազ Արթուր Սարգսյանին բացարկ հայտնելու միջնորդությունը:

Ռուբեն Բալոյանը բացարկ հայտնելով հայտնեց, թե Վարդան Պետրոսյանի հիվանդության պատմության 28.10.13 նկարագրի էջերի տակ «բացակայում են դատաբժշկական փորձագետ Մինասյանի ստորագրությունները: Քրեական գործով ձեռք են բերվել տվյալներ, որ դատաբժիշկը ստորագրել է անցյալ տարվա հոկտեմբերի 25-ին, այցելելով «Էրեբունի» բժշկական կենտրոն,ստորագրել է հիվանդության պատմության լրացված յուրաքանչյուր էջի տակ»:

Ռ.Բալոյանն ասաց, թե դրա վերաբերյալ կա ցուցմունք:

Ըստ բացարկի, դատախազին պետք է հայտնի լիներ, որ «Վարդան Պետրոսյանի վերաբերյալ կազմած հիվանդության պատմության նկարագրի էջերը ենթարկվել են փոփոխության»:

Տուժողի ներկայացուցիչը նշեց, որ չեն հարցաքննվել հիվանդության պատմության պահպանման համար պատասխանատու անձինք, պարզելու, ջնջումների պատճառները, չեն կատարվել դատավարական այլ գործողություններ:

Դատարանն անհիմն համարեց այս բացարկը:

Իսկ դատական գործընթացին հետեւող խորհրդային կալանավայրերում ամենաերկարատեւ ազատազրկված քաղբանտարկյալներից մեկը՝ Ռազմիկ Մարկոսյանը (ուսանկարում) մեր հարցին, թե ինչ կարող է ասել դատական գործընթացի մասին, պատասխանեց.«Արդարադատություն, որը դատելուց առաջ արդեն մեղադրել է»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930