Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տիգրան Կարապետյանի գլխավորած «Ժողովրդական» կուսակցությունը համալրում է համաժողովրդական շարժման շարքերը. (Տեսանյութ)

Նոյեմբեր 21,2014 19:14

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շարունակում է հանդիպումների շարքը ինչպես քաղաքական տարբեր ուժերի, անհատների ու հասարակական կազմակերպությունների, այնպես էլ արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Տիգրան Կարապետյանի գլխավորած «Ժողովրդական» կուսակցությունը համաժողովրդական շարժմանը միանալու, դեպի արդար պետականություն ու արդար իշխանություն գնալու վճռականությամբ է համալրում շարժման շարքերը՝ պատրաստ ոչ իշխանական երեք ուժերի կողքին կանգնել մինչև վերջ:

«Եկել է բոլոր տարակարծությունները մի կողմ դնելու, բոլորի ջանքերը միավորելու ժամանակը»,-իր խոսքում նշեց Տիգրան Կարապետյանը:

«Շարժման գրասենյակները բաց են բոլոր այն ուժերի ու անհատների համար, ովքեր կիսում են մեր մտահոգություններն ու ցանկություն ունեն նվիրված աշխատելու»,-դիմելով «Ժողովրդական» կուսակցության ներկայացուցիչներին՝ նշեց Գագիկ Ծառուկյանը:

«Անկախ նրանից, թե որ ուժի կամ գործչի նկատմամբ դուք ինչ կարծիք ունեք, պետք է նրանց վերաբերվեք հարգանքով: Նույնը վերաբերում է նաև իշխանություններին: Մենք չենք հավաքվել հայհոյելու, մարդկանց վիրավորելու համար, դա ոչ ոքի պատիվ չի բերում, մեր խնդիրը երկիրն այս վիճակից հանելն ու մարդկանց հավատը վերականգնելն է»,- նշեց Գագիկ Ծառուկյանը:

«Ոչ մի կուսակցություն ու անհատ ի զորու չէ երկրի ու ժողովրդի առջև ծառացած խնդիրները միայնակ լուծել, ուժն ու հաղթանակը միասնության մեջ են»,-հրաժեշտից առաջ կրկին անգամ համոզմունք հայտնեց Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ պատրաստ է գործակցելու երկրի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր քաղաքական ուժի ու անհատի հետ:

 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930