Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով Մարտի 1-ի տասը զոհերի գործերը կքննվեն առանձին վարույթներով

Նոյեմբեր 21,2014 18:47

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսօր հանդիպել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին: Գլխավոր դատախազը հաշվի առնելով, որ 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործով տուժողների իրավահաջորդներից յուրաքանչյուրը մտահոգված է իր հարազատի մահվան բացահայտման հանգամանքներով, և կարևորելով այն փաստը, որ  յուրաքանչյուր մարդու կյանքն ինքնին առանձին արժեք է, զոհերի հարազատների ներկայությամբ ՀՀ գլխավոր դատախազության «Հատկապես կարևոր գործերով քննության վարչությանը» հանձնարարել է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովվելու համար, ցուցում տալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող նշված քրեական գործից մահվան յուրաքանչյուր դեպքով առանձին վարույթներ անջատելու մասին:

«Տուժողների իրավահաջորդները օրենքով թույլատրելի սահմաններում ներգրավված կլինեն նախաքննության գործընթացում և հնարավորություն կունենան  լիարժեքորեն իրացնել տուժողի իրավահաջորդի իրենց իրավունքները»,-հանդիպման ընթացքում զոհերի հարազատներին վստահեցրել է  Գլխավոր դատախազը:

 

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930